Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Պատահականությու՞ն» անկլավների հնարավոր հանձնման նախօրեին, թե՞ չնչին փոխհատուցում

«Պատահականությու՞ն»  անկլավների հնարավոր հանձնման նախօրեին, թե՞  չնչին փոխհատուցում
19.06.2023 | 15:03

Բերձորի, Սուսի և Աղավնոյի հանձնման նախօրեին՝ 2022 թ. օգոստոսին, ՀՀ իշխանությունները 3000 ՀՀ դրամով բարձրացրեցին կենսաթոշակները:

Դրանից հետո, 2022 թ. նոյեմբերի 4-ին հայտարարվեց, որ 2023 թ. հուլիսից կենսաթոշակները կբարձրանան 3 հազար 500 դրամով:

Զարմանալի «պատահականությամբ» 2023 թ. հուլիսից կենսաթոշակի նախատեսվող բարձրացումն իրականացվելու է անկլավների հնարավոր հանձնման նախօրեին:

Փաստորեն, կենսաթոշակների բարձրացումը կարելի է դիտարկել իբրև ՀՀ իշխանության քաղաքական ձախողումների սրբագրման համար բնակչության մի հատվածին տրամադրվող չնչին փոխհատուցում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Ծաղրանկարը`ՆԻԿՕ-ի

Դիտվել է՝ 4976

Մեկնաբանություններ